Հիվանդանոցի ճանապարհին Իգոր Մուրադյանի վերջին բառերը
Advertisement 1000 x 90

Հիվանդանոցի ճանապարհին Իգոր Մուրադյանի վերջին բառերը

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ կլինիկաներից մեկում և մի քանի օր առաջ էր վերադարձել Երևան։ Ահա թե ինչ է տեղեկացնում նրա մտերիմ ընկեր, բարեկամ Հրանտ Խաչատրյանը․

Հրանտ Հրաչի Խաչատրյան

Աստված Իգորի հոգին լուսավորի. Երեկ, շտապօգնության մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին մի կերպ ձեռքս բռնեց. – Хотя бы на Родине …

Արձագանքում է Ժաննա Գալստյանը

Ժաննա Գալստյան

Հրանտ ջան, վիճակը շատ ծանր էր Վաշինգտոնում, ինքն էլ զգում էր ու նախընտրեց արագ վերադառնալ, որ հայրենիքում մեռնի։ Հոգին թող լույսերի մեջ մնա, շատ էր տառապած։

Իսկ ահա թե ինչ է գրում Թորոս Սեֆիլյանը․

Toros Sefilian

Այսօր Երեւանում մահացաւ Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը: Վերջերս Վաշինգտոնից Իգոր Մուրադյանը վերադարձաւ հայրենիք, Նա շատ ծանր հիւանդ էր, միայնակ եւ խնամքի կարիք ուներ։ « Գնայ մեռիր արի սիրեմ » Աստուած Հոգիդ Լուսաւորէ…

hraparak.am



Նման նյութեր