Արագաչափերն ու տեսախցիկները հանելուց հետո ի՞նչ վիճակ է Երևանի փողոցներում. Մանրամասնում է ՃՈ պետի տեղակալը. news.am
Advertisement 1000 x 90

Արագաչափերն ու տեսախցիկները հանելուց հետո ի՞նչ վիճակ է Երևանի փողոցներում. Մանրամասնում է ՃՈ պետի տեղակալը. news.am

Ցանկացած քաղաքականություն, երբ նոր է իրականացվում արժանանում է և΄ գովասանքի, և΄ քննադատության: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` անդրադառնալով այն փաստին, որ որոշ վայրերում տեսախցիկներն ու արագաչափերը հանելուց հետո որոշ վարորդներ օգտվում են առիթից և խախտումներ են անում:

«Կան մարդիկ, որ կողմ են արագաչափերը հանելուն, մարդիկ էլ կան որ դժգոհում են դրա հանելուց, քանի որ վարորդներ կան, որոնք այդ վայրերում խախտումներ են կատարում: Սակայն այս փոփոխությունը դեռ նոր է և կարծում եմ ժամանակ պետք է անցնի։ Վիճակագրությունը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը սակայն հավելեց, որ վերջին 1 ամսվա վիճակագրությունը արդյունքում պարզ է դարձել, որ նախորդ տարվա հետ համեմատած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պակասել է, նաև զոհերի թիվն է պակասել 11-ով:

ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ հիմնականում արագաչափերն ու տեսախցիկները հանել են բնակավայրերի ներսում և մինչև 60 կմ/ժ արագություն ունեցող վայրերում, սակայն դեռ վիճակագրություն չկա, թե այդ վայրերում ՃՏՊ-ները ավելացել, թե պակասել են:

ՃՈ պետի տեղակալը տեղեկացրեց, որ օրինախախտ վարորդների վերաբերյալ իրենք բողոքներ ստանում են, նաև այդ կապակցությամբ հասարակության ուշադրությունն է բարձրացել, ինչը ողջունելի է. «Ցանկացած խախտում այսօր չի ողջունվում հասարակության կողմից»:

Նշենք, որ վարորդները բողոքում են, որ այն վայրերում, որտեղ ՃՈ-ն  հանել է արագաչափերն ու տեսախցիկները, որոշ վարորդներ «օգտվում են առիթից» և խախտումներով են մեքենա վարում:

news.am