Այս պահին խոսել Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու անհրաժեշտության մասին, կարծում եմ, դեռևս վաղաժամ է. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով կոչերին, որ Մանվել Գրիգորյանին նման սկանդալից հետո պետք է զրկել Ազգային հերոսի կոչումից:

«Պարզ է, որ բավական կոշտ և ծանր կասկածներ կան, բայց կարծում եմ, որ պետք է սպասենք, որ եթե ինչ-որ մեղադրանք է առաջադրվելու, լինի դատավարություն՝ ազատ, թափանցիկ, այնուհետև կխոսենք տարբեր հարցերի մասին: Ներկա դրությամբ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նախևառաջ կայունություն, խաղաղություն պահպանվի, եթե հարցը գնաց դատարան, ազատ, թափանցիկ դատավարությունից հետո կտեսնենք՝ ինչ է, ոնց է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե եթե հաստատվի մեղադրանքը, նման որոշումը չի՞ բացառվում, Դավիթ Բաբայանը կրկնեց, թե պետք է սպասել. «Կոչերը, հասկանալի է, որ կհնչեն, հիմա պետք է սպասել դատավարությանը»։
tert