Երբ հասարակությունը փոխվի, այլևս երբեք չենք ունենա նման մարդկանց. Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

Երբ հասարակությունը փոխվի, այլևս երբեք չենք ունենա նման մարդկանց. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրաի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրապարակումը.

«Առավոտյան արթնացա, սարսափելի երազ էի տեսել, մտա ՖԲ ու հասկացա, որ երազ չէր: Մեկը ասում ա կախել, մյուսը գնդակահարել, մեկ ուրիշը` ցմահ նստացնել, իսկ ես կասեմ` ՄՏԱԾԵԼ: Մտածել նրա մասին, որ այս մարդը ապրում և արարումա մեր հասարակության մեջ:

Լավ, ուր ենք հասել, ուր ենք գնում… Մեկ տարի առաջ տված հարցազրույցում ասել եմ` մեր հասարակությունը կարծես թե մոռանում է, որ գրեթե ամեն օր մեր երեխաներին սպանում են սահմաններին, իսկ հասարակության մի մեծ մաս զբաղված է էլ ավելի ճոխ հարսանիք կազմակերպելով, էլ ավելի թանկ շոր գնելով, էլ ավելի ճչացող հագուստ հագնելով, էլ ավելի լպիրշ պահվածքով:

Մենք պետք է փոխենք մեր հասարակական մոտեցումը` հարուստ լինելը լավ է նրանով, որ կարող ես շատ մարդու օգնել, այլ ոչ թե ի ցույց դնես հարստությունդ: Բոլորս պետք է փոխվենք, բոլորս: Երբ հասարակությունը փոխվի, այլևս երբեք չենք ունենա նման մարդկանց: Փառք ու պատիվ մեր բոլոր զինվորներին»:



Նման նյութեր