Այո, ահա և հայտնվեցի
Երեկվանից ահավոր շատ հորդորներ եմ ստանում՝․
-Ինչ-որ բան գրել, կարծիք հայտնել․․․
-Եթե անկեղծ, իսկապես բարդ իրադություն է․․․
Բազում կոդերով, բանալիներով․
-Վելուծական գրեցի «Իրատես»-ի համար․․
-Իրավական, քաղաքական, հոգեբանական, գեոքաղաքական բոլոր ասպեկտները ներառելով․
Հոդվածը լույս կտեսնի վաղը
Փիրուզայի թույլտվությամբ՝ մի քանի կտոր նետեմ ֆբ
—
Իրավական կոնտենտ։ Եթե այն ամենը, ինչ ասաց Փաշինյանը և ինչ ցուցադրեց ԱԱԾ-ն, համապատասխանում են իրականությանը, եթե անգամ՝ ոչ ամբողջությամբ, ապա սա ոչ միայն ԵԿՄ-ի, Մանվել Գրգորյանի, Հանրապետականի, այլև ազգային մեր մեծ ամոթը կլինի։ Ցավ, որի անշրջելիությունն ավելի մտահոգիչ է, քան Ղարաբաղյան հիմնախնդիրն ինքնին։ Սպասենք՝ ԱԱԾ-ի և Մանվել Գրիգորյանի ապացուցողական բազաների իրավաբանական հիմնավորումներին։
․․․Սա Փաշինյանի կողմից ուղղակի միջամտությունն էր այդ պահին ընթացող դատական գործընթացի վրա, որը մի պահ դադարեցվեց, իսկ հետո պարզվեց, որ այն հիմքերը, որը նշել է Փաշինյանը, Մանվել Գրիգորյանին ձերբակալված պահելուն առնչվող, դատական նիստի ժամանակ չեն քննարկվել․«այլոց» տեղեկացմամբ դատավորները ստիված են եղել նիստն ընդմիջել, երեկոյան արդեն՝ նոր վճիռ կայացնել։ Ասել է՝ «զիվորի հացն» ուտել-գռփելու մեղադրանքն առաջինը Փաշինյանն է հրովարտակել, և դատավորները ևս «լայվից» են իմացել՝ այդ «հիմքերի» մասին։
—
Քաղաքական առումով այս նոր, իրապես սահմռկեցուցիչ /եթե ապացուցվի, որ այդպես է իրոք եղել/՝ «զիվորի հացն ուտելու» իրողությունը նույնպես պակաս հետաքրքիր չէ․․․ եթե հակառակը չապացուցվի, Հանրապետական կուսացությունը ռեաբիլիտացիայի քաղաքական որևէ շանս չի ունենալու երբևէ։ Սակայն, այս զանգը չէր «հնչում» միայն ՀՀԿ-ի համար․ զանգը նաև ԲՀԿ-ի համար էր․ հենց միայն ասոցիացիան՝ արջեր և վագրեր կերակրելու, բավական էր օդում հնչեցնեու հաջորդ հարցը․ բայց կներեք՝ ինչ ասել է տանը արջ, վագր, առյուծ պահելը, «տոշոնկայով» և կամ էշով նրանց կերակրելը։
—-
Բայց «զանգը» նաև ՊՆախարարության համար էր, որտեղից որևէ բացատրություն դեռ չեն ցանկանում տալ։ Որքան էլ ԵԿՄ-ն առանձին կառույց է։ Այնուհանդերձ, ՊՆ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ԵԿՄ անդամներ են։ և նաև՝ ապրիլյան պատերազմի փոխնախարարն այսօր պաշտպանոթյան նախարար է
—–
ԵԿՄ․ լինենք անկեղծ․ կառույցը վաղուց էր բալաստ դարձել այս հայրենիքի համար։ Գետնատարած խոնարհում՝ այս կառույցի հերոսականության, իքնազոհ պայքարի համար․․․ Բանակը ձևավորվելուց հետո այն առաձնապես գործ չուներ անելու մեզանում․․․ այն այսպես ասած՝ «աֆղանական», մեր դեպքում՝ «ղարբաղյան սիդրոմի» մեջ էր։ ԵԿՄ-ն սրընթաց մխրճվեց քաղաքականության մեջ․ հազար ու մի օբյելտիվ ու սյուբեկտիվ պատճառներով։ Անհաճո դերակատարություն ունենալով 1999թ․ հոկեմբերի 27-ից մինչ գեներալ Մանվելի ապրիլյան պատերազմի «տուշոնկաների» պահեստ․ Քոչարյանը, Տեր-Պետրոսյանը, Սարգսյանը՝ բոլոր նախագահներն էլ անում էին ամեն ինչ, որպեսզի «հրացանով մարդը» կանգնի իրենց կողքը, մի կողմից քաղաքական դիվդենտների, մյուս կողմից՝ <<չկրակելու համար»։
—-
Հասանաք գեոքաղաքական ասպեկտին։ Չբացառենք․ Նիկոլը նաև ԵԿՄ-ն վերաձևում է․ Մանվելի ԵԿՄ-ն նրան խանգարելու էր ոչ միայն ներքին խաղում, այլև՝ Ղարաբաղյան խնդրում՝ ցանկացած լուծման պարագայում․․․
—–
Հ․Գ․ Հիշեք՝ հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա «Իրատեսում»…