Գլխավոր արյունաբանն ազատվե՞լ է աշխատանքից. ինչ է պարզաբանում. armlur.am
Advertisement 1000 x 90

Գլխավոր արյունաբանն ազատվե՞լ է աշխատանքից. ինչ է պարզաբանում. armlur.am

Այսօր լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե առավոտյան ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից ազատվել է Սմբատ Դաղբաշյանը:

Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում վերջինս հերքել է այդ հանգամանքը:

«Ես հիմա գտնվում եմ աշխատավայրում, այսօր հիվանդներ եմ նայել: Նաև ծրագիր եմ քննարկել, նախարարության հետ եմ հարցեր քննարկել, հիմա  էլ իմ աշխատանքի վայրում եմ գտնվում և շարունակում եմ կատարել պարտականություններս», – նշեց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իրեն ամենևին էլ մասնագետ չեն համարում, վերջինս նշեց, թե չի կարծում, որ այդ ամենը լրագրողներն են որոշում: «Դա համապատասխան մասնագիտություն է, որ ես իրականացնում եմ: Այդ մասին կարող են խոսել իմ հիվանդներն ու գործընկերները», – նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am



Նման նյութեր