Ավելի քան 55 հազար հիվանդություններ, վնասվածքներ և խանգարումներ, ներառյալ խաղերից կանխվածությունը, ներառվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հունիսի 18-ին հրապարակված Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-11) տասնմեկերորդ հրատարակության մեջ:
Այդ փաստաթուղթն առաջին անգամ ամբողջությամբ ներկայացված Է Էլեկտրոնային տեսքով: Ինչպես պարզաբանել են ԱՀԿ-ում, ՀՄԴ-11-ը հիմք Է հանդիսանում «գլոբալ մասշտաբով միտումներն ու վիճակագրությունը որոշելու համար», դա նաև միջազգային ստանդարտ Է հիվանդությունների վերաբերյալ զեկույցների համար:
Դասակարգումն «ավելի քան 55 հազար բացառիկ կոդեր Է պարունակում վնասվածքների, հիվանդությունների և մահվան պատճառների համար՝ առողջապահության մասնագետներին հնարավորություն տալով «օգտագործել ընդհանուր լեզու» և «տեղեկատվություն տրամադրել ամբողջ աշխարհում»: Այս փաստաթղթի մշակումը «հպարտություն Է ներշնչում» ԱՀԿ-ին, քանի որ դրա շնորհիվ կարելի Է «շատ բան իմանալ մարդկանց հիվանդությոնների ու մահվան պատճառների մասին, քայլեր ձեռնարկել տառապանքները կանխելու և կյանքեր փրկելու համար», ՀՄԴ-11-ի հրապարակման կապակցությամբ հայտարարել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը:
Ավելի քան 10 տարի մշակվող ՀՄԴ-11-ը «լրջորեն բարելավված Է նախորդ տարբերակի համեմատությամբ. այն առաջին անգամ Է Էլեկտրոնային տեսքով և կատարված Է դրա օգտագործումը դյուրացնող ձևաչափով»: Այդ փաստաթղթի վրա աշխատելիս փորձագետներն ստացել են ավելի քան 10 հազար առաջարկություն: Նորույթների թվում են՝ փաստաթղթում ավանդական բժշկության վերաբերյալ գլխի հայտնվելը, ինչը պայմանավորված Է միլիոնավոր մարդկանց շրջանում դրա տարածվածությամբ, ինչպես նաև տեսա- և թվային խաղամոլության ներառումը կախվածության հետ կապված խանգարումների ցուցակում:
Ինչպես պարզաբանվում Է փաստաթղթում, խաղային խանգարում կարող Է ախտորոշվել այն դեպքում, եթե վարքագծի մոդելը խանգարումներ Է առաջ բերում անձնական, ընտանեկան, սոցիալական և այլ բնագավառներում և դիտվում Է ոչ պակաս, քան 12 ամսվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: