Անշուշտ, ես գոհ եմ իմ մենահամերգից և ժողովրդի գնահատականն այդ ամենն էլ ավելի հաստատուն է դարձնում. Հարութ Բալյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Անշուշտ, ես գոհ եմ իմ մենահամերգից և ժողովրդի գնահատականն այդ ամենն էլ ավելի հաստատուն է դարձնում. Հարութ Բալյան. life.panorama.am

Երեկ՝ հունիսի 15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ամերիկաբնակ հայ երգիչ Հարութ Բալյանի մենահամերգը, որի ընթացքում երգիչը հնչեցրեց ինչպես նոր, այնպես էլ հին ու սիրված երգեր: Գրեթե ութ տարի առաջ էր Հարութը Երևանում մենահամերգով հանդես եկել և սա նրա համար իսկապես մեծ իրադարձություն էր: Երգչի կարևոր օրն արդեն իրականություն  է, իսկ այսօր նա Life.panorama.am-ի հետ կիսվել է տպավորություններով:

«Երեկ ժողովրդի տրամադրվածությունից և բարձր տրամադրությունից, իսկ հետո ստացածս բազմաթիվ նամակներից ու զանգերից ես հասակացա, որ այն, ինչի մասին  մտածում ու ցանկանում էի, Աստծո կամոք իրականություն դարձավ: Անշուշտ, ես գոհ եմ իմ մենահամերգից և ժողովրդի գնահատականն այդ ամենն էլ ավելի հաստատուն է դարձնում»,- նշեց Հարութ Բալյանը:

Երգիչը խոստովանեց՝ ներկաների արձագանքից մոռացել է անգամ հուզմունքի մասին:

«Բնականաբար, ցանկացած համերգից առաջ յուրաքանչյուր երգիչ հուզվում է, բայց երեկ առաջին 3-4 երգից հետո իսպառ վերացավ այդ հուզմունքը և դա շնորհիվ իմ ջերմ հանդիսատեսի: Երբ տեսնում էի նրանց ուրախ պարը, ոգևորությունը, լսում բացականչությունները, կարծես ինքս էլ նրանց մեջ լինեի, այլ ոչ թե բեմում: Նրանք ինձ հետ հավասար երգում էին, և դա շառ ոգևորիչ էր: Այդ ամենը մի այլ կարգի զգացողություն է, որը, փառք Աստծո, բախտ ունեցա նորից զգալ իմ երկրում»,- նկատեց նա:

Մեկ ամսից ավել Հայաստանում անցկացրած երգիչը ընդամենը օրեր անց կրկին կվերադառնա ԱՄՆ: Իր խոսքով՝ ինչպես ամեն անգամ Հայաստանից բավարարված է գնում:

«Այս զգացողությունն ունենում եմ ամեն անգամ, երբ գալիս եմ հայրենիք ու նորից հետ գնում: Ես շատ եմ կապված իմ  երկրի հետ և ուրախ եմ, որ առիթ եմ ունենում հաճախ լինել այստեղ»,- հավելեց երգիչը:

Ի դեպ՝ Հարութը նշեց նաև, որ մեծ մենահամերգից հետո դադար չի վերցնելու:

«Դադարի կամ հանգստի մասին խոսք չկա: Շատ շուտով լույս կտեսնի մենահամերգիս DVD տարբերակը, իսկ մինչև տարեվերջ երկու տեսահոլովակ կներկայացնեմ: Այնպես որ, իմ հանդիսատեսը թող ինձնից անակնկալների սպասի, ես նրանց համար եմ աշխատում»,- ավարտեց նա:

life.panorama.am



Նման նյութեր