«Շատերը զարմանում են տարիքիցս». Բոնի. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատերը զարմանում են տարիքիցս». Բոնի. life.tert.am

Վահե Բեգլարյանին հեռուստադիտողներից շատերը ճանաչում են որպես Բոնի: Տարիներ առաջ հեռուստաէկրանին հայտնված տղան ասում է՝ Բոնի կեղծանունն իրեն արդեն հարազատ է դարձել, դրանից հրաժարվելու մասին երբևէ չի մտածել: Այս շրջանում նա որպես դերասան ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում։ Վահեն նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է: Tert.am Life-ը Վահեի հետ զրուցել է սիթքոմում իր կերպարի, Բոնի անունը ստանալու և անձնական կյանքի մասին:

Վահեն ավարտել է Մշակույթի պետական քոլեջը, մասնագիտությամբ կինոռեժիսոր է: Տեսախցիկի առաջ հայտնվել է դեռ 4 տարեկանում: Ասում է՝ հեռուստատեսային աշխատանքով միշտ է հետաքրքրվել, թեև դերասանի մասնագիտական կրթություն չի ստացել, միշտ զբաղվել է ինքնակրթությամբ:

«Իմ առաջին աշխատանքը տեսախցիկի հետ եղել է 4 տարեկանում, երբ  «Ճստիկ-պստիկ» հաղորդումից եկել էին ինձ նկարահանելու` որպես տաղանդավոր երեխայի: Այն ժամանակ ես Մայքլ Ջեքսոնի նմանակումն էի անում և արտասանում»,- հիշեց նա:

Վահեն պատմեց, որ Բոնի անունը ստացել է «32 ատամ» ակումբի տղաների կողմից, որը հետագայում հիմնավորվեց նաև «Մեր բակում» նրա դերակատարման ժամանակ:

Վահեի խոսքով` խաղընկերներից ոմանց ճանաչել է, շատերի հետ էլ ծանոթացել է նկարահանման հրապարակում. «Մեր սիթքոմի թիմը շատ լավն է՝ սկսած տեխնիկից մինչև պրոդյուսեր: Կարող եմ ասել ոսկե թիմ է հավաքված:)»:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր