Եթե տղամարդը երկար ժամանակ է անցկացնում հեռուստացույցի առաջ, դա կարող է ազդել նրա պոտենցիայի վրա: Այսպես, օրական 5 ժամից ավելի հեռուստացույց դիտելու դեպքում սպերմատոզոիդների քանակությունը նվազում է մեկ երրորդով, պարզել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները` հետազոտելով 1200 առողջ երիտասարդ տղամարդու:
Հեռուստացույցի սիրահարները միջինը 37 մլն սպերմատոզոիդ ունեն մեկ միլիարդ էակուլյատի դիմաց: Գրեթե հեռուստացույց չնայող մարդկանց մոտ այդ թիվը 52 մլն է: Առաջին խմբի մոտ նվազած է նաև տեստոստերոնը, որն անհրաժեշտ է սերմնահեղուկի մշակման համար: Արժե նշել, որ համակարգչի դիմաց նստելը նման հետևանք չի ունեցել: Վիճակագրության համաձայն, հեռուստահաղորդումների սիրահարների սպերմատոզոիդները գրեթե 30 տոկոսով պակաս են, քան այն մարդկանց մոտ, որոնք քիչ շարժական կենսակերպ են վարում:
Ավելի վաղ այլ հետազոտություններ ցույց էին տվել, որ հեռուստացույցի հանդեպ սերը մեծացնում է թոքերի թրոմբից մահվան ռիսկը: Այսպես, հեռուստացույցի առաջ օրական երկու լրացուցիչ ժամը թոքային էմբոլիայից մահվան հավանականությունը մեծացրել է 40 տոկոսով: Նրանց մոտ, ովքեր «արկղի» առաջ օրական 5 եւ ավելի ժամ են անցկացրել, մահվան ռիսկն ավելացել է ավելի քան երկու անգամ նրանց համեմատ, ովքեր հեռուստացույց են նայել օրական 2,5 ժամից պակաս:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Epidemiology-ում: