Հոգեկան խանգարումներով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հոգեկան խանգարումներով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով. հետազոտություն

Մի քանի հոգեկան խանգարումներով մարդիկ 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով, քան հոգեկան հիվանդություններ չունեցող մարդիկ: Այսպիաի եզրակացություն են կատարել University of California-ի գիտնականները:

Բացառված չէ, որ հոգեկան խանգարումների ժամանակ դիաբետի առաջացման մեծ հավանականությունը կապված է այսպիս հիվանդների ընդունած դեղերի հետ: Գիտնականները պարզել են, որ հակափսիխոտիկ դեղամիջոցների ընդունումը հաճախ հանգեցնում է քաշի ավելացման և ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության զարգացման:

Diabetes Care ամսագրում հրապարակված հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են հոգեկան հիվանդություններով 15 հազար հիվանդների տվյալները, որոնցից մոտ 28 տոկոսի մոտ առկա էր 2-րդ տիպի դիաբետ: Բնակչության շրջանում 2-րդ տիպի դիաբետ է հանդիպում միջինը միայն 12,1 տոկոս դեպքերում: Դրանից զատ, հոգեկան խանգարումներով մարդկանց մոտ ավելի հաճախ է լինում նախադիաբետ:

Հետազոտության հեղինակները բժիշկներին խորհուրդ են տալիս հոգեկան խանգարումներով մարդկանց մոտ դիաբետի առկայությունն առանձնապես մանրակրկիտ ստուգել:

med.news.am