Ֆրանսիացի հայտնի գրող Անդուան տը Սենտ Էքզուպերիի նկարած նկարը, որը եղել է նրա նամակներից մեկում, հանվել է աճուրդի ու վաճառվել 240.500 եվրոյով: Այս մասին նշվում է Artcurial աճուրդի տան Twitter- յան էջում:
Նկարը գտնվել է նամակում, որը գրողը հասցեագրել էր մի երիտասարդ կնոջ: Դրանում պատկերված է «Փոքրիկ իշխանը» վիպակի գլխավոր հերոսը:
Աշխատանքն արված է ջրաներկով՝ հավանաբար 1943-1944թթ. ընթացքում:
Հայտնի է, որ նախորդ տարի Էքզուպերիի՝ ջրաներկով արված երկու նկարազարդում, որոնք կրկին «Փոքրիկ իշխան»-ի թեմատիկայով էին, վաճառվել էին աճուրդում կես միլիոն եվրոյով: