Գրիգոր Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետին. ՍԱՊԾ–ն մոլորեցնում է հանրությանը
Advertisement 1000 x 90

Գրիգոր Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետին. ՍԱՊԾ–ն մոլորեցնում է հանրությանը

ԿԱՀԿ-ի անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՀԱԱ-ի զոոնոզ հիվանդությունների դեմ պայքարի փորձագետ Գրիգոր Գրիգորյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին, որում պարզաբանել է NEWS.am Medicine–ին տված հարցազրույցում հնչեցված դրույթները և ՍԱՊԾ արձագանքը։

«Օրեր առաջ հարցազրույց տվեցի med.news.am լրատվական կայքին՝ ՍԱՊԾ գործունեության բացերի և թերացումների, ինչպես նաև դրանց հետևանքով մեր երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հարցազրույցի նպատակն էր բարի խորհրդով հուշել ՍԱՊԾ-ին առկա խնդիրների լուծման ուղիները, սակայն որոշ ժամանակ անց համացանցում հայտնվեց ՍԱՊԾ կողմից տարածած պաշտոնական հայտարարությունը, որը պարունակում է ակնհայտ ապատեղեկատվություն:

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած իմ տեսակետները հիմնավորող և պարզաբանող նամակ եմ ուղղել ՀՀ վարչապետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Գործելով բացառապես թափանցիկ՝ ես ցանկանում եմ ուղղված նամակների բովանդակությամբ կիսվել բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ», – գրել է նա իր հաղորդագրության մեջ։

med.news.am