Կոնստանտին Տեր-Նակալյան. «Ինձ հեչ դուր չի գալիս այն պոռնոգրաֆիան, որին ականատես ենք լինում ԱԺ-ում»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Տեր-Նակալյան. «Ինձ հեչ դուր չի գալիս այն պոռնոգրաֆիան, որին ականատես ենք լինում ԱԺ-ում»

«Ինձ հեչ դուր չի գալիս այն պոռնոգրաֆիան, որին ականատես ենք լինում ԱԺ-ում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը, հավելելով. «Գեներալ Մանվելի նպատմամբ վերաբերմունքս արտահայտել եմ մաքսիմալ հստակ ու առանց կամուկացերի, բայց բերե՛ք ֆիքսենք, որ մարդուն ինքնասպանության դրդելը, ինքնասպանություն գործելու կոչեր անելը ոչ միայն ճիշտ չէ, այլև քրեորեն պատժելի արարք է։

Իսկ երբ նման կոչեր անում են Նորատուսցի Ալիկի խափանման միջոց փոխելու համար ստորագրություն տված դեմքեր, իմ ջանին սկսում է դուրս տալ։ Թարգե՛ք էս վակխանալիան, ի վերջո, զինվորի փայ գողանալը ամենավատ բաներից է, բայց զինվորի փայ գողանալու թեմայով պոպուլիզմ ու դիվիդենտ քերելու փորձերը ավելի լավ բան չեն»։