Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» հուշարձանի մոտակայքում, հունիսի 19-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները:
Աբովյանի բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված երկու անչափահասները, որոնցից մեկը թեթև կոտրվածք էր ստացել, դուրս են գրվել հիվանդանոցից: