Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ ևս, որոնք առաջիկայում հարցաքննության են կանչվելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այս պահին կան անձինք, ում նկատմամբ հետապնդում իրականացվում է: «Ձեռքբերված տվյալները վկայում են մեծաթիվ անձանց ներգրավվածության մասին»,- նշեց նա:
Նախաքննությունը շարունակվում է, բացահայտված ցանկացած անձ կստանա համարժեք իրավական գնահատական:
Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե առաջիկայում կարող է ձերբակալվել նաև Մանվել Գրիգորյանի կինը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ նրա ընտանիքի որոշ անդամներ ինչ-որ գործողություններում ներգրավված են եղել, ինչին համապատասխան գնահատական կտրվի: