Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն արքայադուստր Դիանայի զարմուհու՝ Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի և Ջորջ Վուդհաուսի հարսանիքին եկել էր չափազանց մեծ չափսի զգեստով: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Լրագրող Դինահ Վան Թուլեքենը քննադատել է Oscar de la Renta մակնիշի ճերմակաերկնագույն ծաղկազարդ զգեստը և հայտարարել, որ արքայազն Հարրիի կինը «կորել էր այդ բոլորածալքերի մեջ»:
Նրա կարծիքով, հարկ էր, որ նա ինչ-որ ավելի վառ և իրանն ընդգծող հագուստ հանգներ: Նա նաև նշել է, որ զգեստն ընտրված էր ակնհայտորեն ոչ Մարքլի չափսով: Ավելի քան 5 հազար դոլար արժողությամբ փեշի վրաբերվածքով երկար զգեստը մտնում է Oscar de la Renta-ի Resort 2019 հավաքածուի մեջ ու դեռևս չի հանվել վաճառքի: Սելիա Ռոուզ Մաքքորքոդեյլի և Ջորջ Վուդհաուսի հարսանիքը հունիսի 16-ին կայացել է Սուրբ Անդրեյի և Մարիայի եկեղեցում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիրի կոմսության Սթոք Ռոչֆորդ գյուղում: