
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համագործակցության արդյունքում հունիսի 20-ից համալսարանական հիվանդանոցում կնվազեցվի սրտի ստենտավորման գները: «Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«1 դեղապատ ստենտը նախկին 1.100.000 ՀՀ դրամի փոխարեն կարժենա 1.000.000 ՀՀ դրամ, 2 դեղապատ ստենտի արժեքը 1.550.000-ի փոխարեն կկազմի 1.450.000 ՀՀ դրամ, իսկ 3 ստենտի դեպքում հիվանդը կվճարի 1.900.000 ՀՀ դրամ, հին սակագնի՝ 2.000.000 դրամի փոխարեն»,-նշված է Մուրադյանի գրառման մեջ: Նա հավելել է, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը:
«Համագործակցության հիմքում դրված էր մեկ նպատակ՝ բնակչության համար ապահովել ինվազիվ սրտաբանական ծառայության մատուցման մատչելիություն»,- վստահեցրել է ռեկտորը: