Այդ նախադասությունից հետո հասկացա, որ հաստատ ուզում եմ փորձել. Թամարա Գևորգյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այդ նախադասությունից հետո հասկացա, որ հաստատ ուզում եմ փորձել. Թամարա Գևորգյան. life.panorama.am

Հունիսի 25-ից «Արմենիա պրեմիումի» եթերում նոր հեռուստասերիալ կհայտնվի: «Թունավոր սեր»՝ այսպես է կոչվում Հարութ Շատյանի նոր նախագիծը, որտեղ ներգրավված է նաև դերասանուհի Թամարա Գևորգյանը, ով Life.panorama.am-ին պատմել է ոչ միայն այս աշխատանքի, այլև առաջիկա ծրագրերի մասին:

«Այս նախագծում մասնակցության առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Արա Բաղդասարյանից և ռեժիսոր Հարութ Շատյանից: Ի դեպ՝ առաջին իսկ պահից անմիջապես հասկացա, որ ուզում եմ այդ դերը խաղալ: Հարութ Շատյանը կերպարը հակիրճ ներկայացնելու ժամանակ ասաց, որ շատ բարդ դեր է, իսկ այդ նախադասությունից հետո հասկացա, որ հաստատ ուզում եմ փորձել»,- պատմեց Թամարան:

Դերասանուհին չցանկացավ իր հերոսուհու մասին բացահայտումներ անել:

«Միայն կարող եմ ասել, որ հեռուստադիտողն ինձ շատ հետաքրքիր կերպարում է տեսնելու: Համեստ խաղացանկիս մեջ ևս նոր կերպար գրանցեցի, որը խաղալն ինձ համար շատ բարդ էր և միևնույն ժամանակ՝ շատ հաճելի: Ես մրամնավորում եմ Աննային, ում հասկանալն ինձ համար մի փոքր դժվար էր, բայց ես ինձ համար գտա այն պատճառաբանություններն ու արդարացումները, որով կարողացա նրան մարմնավորել. ըստ իս, եթե դերասանը յուրաքանչյուր պարագայում չարդարացնի իր հերոսին, կերպարը չի ստացվի»,- նկատեց նա:

Թամարան խոսեց նաև ստեղծագործական խմբի, ինչպես նաև հեռուստասերիալում ընդգկված դերասանական անձնակազմի մասին:

«Պատիվ եմ ունեցել աշխատել շատ պրոֆեսիոնալ դերասաննեի հետ: Կերպարային գիծս հիմնականում կապված էր Սամվել Օհանյանի մարմնավորած կերպարի հետ, և դա կրկնակի հաճելի էր դարձնում աշխատանքը, նրանից շատ բան սովորեցի: Ինչ վերաբերվում է ստեղծագործական խմբին, առաջին անգամ էի աշխատում Հարութ Շատյանի, Արա Բաղդասարյանի և իրենց թիմի հետ, և ասեմ, որ աշխատանքային մթնոլորտը շատ արագ վերածվեց ընկերական ու ջերմ հարաբերությունների: Այստեղ իսկապես բոլորին սիրեցի. ուրախ եմ, որ առիթ եղավ աշխատել նման պրոֆեսիոնալ թե դերասանական, թե նկարահանող անձնակազմի հետ»,- ընդգծեց դերասանուհին:

Անդրադառնալով Թամարա Գևորգյանի առաջիկա ծրագրերին՝ դերասանուհին պատմեց, որ վաղը կկայանա «Lady Comedy»-ի առաջնախաղը: «Lady Comedy»-ն իր տեսակով Հայաստանում նմանը չունեցող հումորային շոու ծրագիր է, որտեղ միայն կանանց վերաբերող հումոր է ներկայացվում, սակայն Թամարայի խոսքով՝ այն հետաքրքիր կլինի ոչ միայն կանանց, այլ առավել շատ՝ տղամարդկանց: Իսկ մասնակից աղջիկները կփորձեն կոտրել այն կարծիքը, թե կանայք հումորից հեռու են:

life.panorama.am



Նման նյութեր