Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շուրջ 5 ժամ տևած քննությունից հետո որոշում կայացրեց կալանավորել ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին։
Մանվել Գրիգորյանին դատարանից կալանավայր տեղափոխեցին ոչ թե ուղեկցող գումարտակի մեքենայով, այլ ԱԱԾ-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, ինչը ֆիքսել է Yerkir.am-ի տեսախցիկը: