Զորակոչային հանձնաժողովները Հայաստանում չեն կարողանա ազատել զինծառայությունից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Զորակոչային հանձնաժողովները Հայաստանում չեն կարողանա ազատել զինծառայությունից. armeniasputnik.am

Ազատում ծառայությունից, տարկետում առողջական կամ ընտանեկան պատճառներով. բոլոր այդ հարցերը լուծելու է ՀՀ պաշտպանության նախարարը։

Հայաստանում ուզում են սահմանափակել հանրապետական զորակոչային հանձնաժողովների լիազորությունները։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում այս և այլ փոփոխությունների նախագիծն խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Հիմա այդ օրգանն ինքնուրույն է տարկետում տրամադրում` ընտանեկան (թոշակառու կամ հաշմանդամ ծնողներ, երկու երեխայի առկայություն) կամ առողջական պատճառներով։ Օրինագծի համաձայն` հանձնաժողովը միայն եզրակացություն է ներկայացնելու, իսկ որոշումը կայացնելու է պաշտպանության նախարարը։

armeniasputnik.am