Հնդկաստանում մկները բանկոմատներից մեկում մասնակիորեն ոչնչացրել են 1,23 միլիոն ռուփի ընդհանուր գումարի թղթադրամներ: Այդ մասին գրել India Today-ը:
Նշվում է, որ բանկոմատը դադարել է աշխատել մայիսի 20-ին: Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշել են բացել եւ ապարատը ներսից ստուգել: Պարզվել է, որ մկները մեծ քանակությամբ փող են ոչնչացրել, որոնք կրծոտել են թղթադրամները՝ դրանք վերածելով մանր կտորների:
Ընդամենը բանկոմատը պարունակել է 2 միլիոն 948 հազար ռուփի: Ապարատը հիմնականում լցված էր 500 եւ 200 ռուփի անվանական արժեքով թղթադրամներով: Այս պահին գործի հանգամանքները հանձնվել են ոստիկանություն, կատարվում է հետաքննություն: