Մելանյա Թրամփը քննադատել է ամուսնու վարած քաղաքականությունը
Advertisement 1000 x 90

Մելանյա Թրամփը քննադատել է ամուսնու վարած քաղաքականությունը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը Մելանյա Թրամփի անունից հայտարարություն է տարածել, որում նա քննադատում է ամուսնու վարած միգրացիոն քաղաքականությունը։

«Տիկին Թրամփը չի կարողանում հանգիստ հետևել, թե ինչպես են երեխաներին բաժանում ընտանիքներից և հույս ունի, որ պետությունը կարող է միգրացիոն բարեփոխումներ իրականացնել։ Մեզ պետք է երկիր, որը հետևում է բոլոր օրենքներին և առաջնորդվում է սրտով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ համաձայն Վաշինգտոնում գործող միգրացիոն քաղաքականության, անօրինական փախստականների երեխաներին բաժանում են ծնողներից և փոխանցում ԱՄՆ-ի սոցիալական ծառայություն։

wnews.am