
Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Նորդին Ամրաբատը դժգոհ է մնացել մրցավար Մարկ Գեյգերի գործողություններից Պորտուգալիային պարտվելուց հետո:
«Դա անհավանական է: Չգիտեմ, թե ինչի է սովոր այդ ամերիկացի մրցավարը: Նրան շատ էր տպավորել Կրիշտիանու Ռոնալդուն, և լսեցի, թե ինչպես է Պեպեն ասում, որ մրցավարը ցանկանում է նրա մարզաշապիկը:
Սա աշխարհի առաջնություն է, ոչ թե կրկես:
Կարծում եմ, որ ավելիին ենք արժանի: Արժանի էինք հաղթանակի: Մրցակիցը միայն պաշտպանվում էր»,- Ամրաբատի խոսքը մեջբերում է A Bola-ն: