Հունիսի 17-ին, աշխարհի առաջնությանը, տեղի ունեցավ Բրազիլիա-Շվեյցարիա հանդիպումը: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Սակայն, լուրն այդ մասին չէ:
Բանն այն է, որ խաղը տեղի է ունեցել Դոնի Ռոստով քաղաքում: Սխալ թարգմանության պատճառով, շվեյցարացի երկրպագուների մի մեծ խումբ վայրէջք է կատարել Ռոստով Վելիկի քաղաքում, որը մարզադաշտից… 1 000 կմ հեռավորության վրա է, Ռուսաստանի լրիվ մեկ այլ հատվածում:
Ինչպես ներկայացնում է rferl.org-ը, ֆանատները վաղ առավոտյան շչակներով, ուրախ, զվարթ դուրս են գալիս իրենց հյուրանոցի համարներից և պարզում, որ լրիվ այլ քաղաքում են՝ Ռոստով Վելիկիում, որտեղ ֆուտբոլի մասին միայն հեռուստացույցով են լսում: Իսկ Դոնի Ռոստովը… շատ հեռու է… Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անո՞ւշ…
rferl.org
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը