Թավշյա հեղափոխությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո գործում էր «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը, որն արդեն խոշորացույցի տակ է առել Հայաստանի ավելի քան 10 ուսումնական հաստատություն: Այս թողարկման հյուրը հենց այդ նախաձեռնության ամենաակտիվ անդամներից Դավիթ Պետրոսյանն է, ում շատերը գիտեն դեռևս հացադուլի օրերից: Ի՞նչն էր պակասում ուսանողներին, ո՞ր փուլում է կրթական համակարգի «հեղափոխությունը», ի՞նչ է անելու «ԵՊՀ Ռեստարտը» հետագայում, և իհարկե, ինչպե՞ս հասնել հասարակության գիտակցության հեղափոխությանը:







