Ի՞նչը կարող է փրկել Մանվել Գրիգորյանի անունը. aravot.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչը կարող է փրկել Մանվել Գրիգորյանի անունը. aravot.am

ԱԺ պատգամավորների առաջարկները՝ Մանվել Գրիգորյանին

Երեկ խորհրդարանը Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց նրան ազատությունից զրկելուն: Մինչ այդ Մանվել Գրիգորյանը ԱԺ նախագահին ուղղված նամակում հայտնել էր, որ դեմ չէ, եթե իրեն զրկեն անձեռնմխելիությունից՝ վստահություն հայտնելով՝ «իմ անունը ես կվերականգնեմ»:

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը Մանվել Գրիգորյանին ուղղություն ցույց տվեցին, թե ինչ կարող է անել իր անունը վերականգնելու համար:

Զոհրաբյանն ասաց. «Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն եւ քաջություն ունենա: Կարծում եմ՝ հասկացաք ես ինչ նկատի ունեի»:

Իսկ Սերգեյ Բագրատյանն ավելի կոնկրետացրեց՝ «Մանվելին չեն փրկի ո՛չ մուրճը, ո՛չ մեխը, ո՛չ նալը: Նրան կփրկի միայն պարանը»: Հ

ՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մարդուն ինքնասպանության դրդելը քրեորեն պատժելի արարք է: «Առավոտի» հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ էին ինքնասպանության դրդում Մանվել Գրիգորյանին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի, մնացածը թողնում եմ Մանվել Գրիգորյանի խղճին ու տղամարդկությանը»:

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր