Չենք ընդունի Մանե Թանդիլյանի հրաժարականը կուսակցության փոխնախագահի պաշտոնից. Էդմոն Մարուքյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Չենք ընդունի Մանե Թանդիլյանի հրաժարականը կուսակցության փոխնախագահի պաշտոնից. Էդմոն Մարուքյան. 1in.am

«Նախ՝ մենք դիմում չենք ստացել կուսակցությունից Մանե Թանդիլյանի հեռանալու մասին: Իսկ հիմա երբ հարցը կարգավորվեց, կարծում եմ՝ նման հարց չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը որպես նախարար, մենք էլ չենք ընդունի Մանե Թանդիլյանի հրաժարականը որպես կուսակցության փոխնախագահ»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ կա պահանջարկ, որ Թանդիլյանը մնա և շարունակի պաշտոնավարել, ինչը եղել է նաև կուսակցության դիրքորոշումը:

1in.am



Նման նյութեր