Գազաբենզալցակայանների սեփականատերերը, վախեցած ԱԱԾ-ի բացահայտումներից, սկսել են քաղաքացիներից շորթելու երկարամյա պրակտիկայում փոփոխություններ կատարել: «Էսօր Թոխմախի գազալցակայանից գազ լցրեցի և սովորականից հազար դրամ պակաս գումար կազմեց: Հարցնում եմ՝ էս ո՞նց էղավ, ժպտալով պատասխանում ա, որ սրանից հետո միշտ սենց կլնի»: «Երեկ Դավթաշենի Արմենիայի մոտ լցրեցի, բռնեց 5500. առաջ բռնում էր 6400. ապրի մեր կառավարությունը», «Փաստորեն տասնյակ տարիներ, գրեթե բոլոր գազալցակայաններն անպատիժ խաբել են մարդկանց ու հարստացել»,- ասում են վարորդները: Ըստ լուրերի՝ վերջին շաբաթվա ընթացքում ՊԵԿ տեսուչները մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ և ակտեր գրել։ Ստուգվել են նաև ներկա ու նախկին պաշտոնյաներին պատկանող մոտ հարյուր գազալցակայաններ:
Գազալցակայանները վախից նվազեցրել են լիցքավորման գները
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ