Իսրայելի դատախազությունը շարունակական խարդախության և հանրային վստահության չարաշահման մեղադրանքներ Է առաջադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջը՝ Սառային: Այդ մասին հայտնել Է Haaretz թերթը:
Մեղադրող կողմը գտնում Է, որ Սառա Նաթանյահուն անօրինականորեն ծախսել Է բյուջետային փողերը: Մասնավորապես, նա մոտավորապես 100 հազար դոլար Է ծախսել լյուքս դասի ռեստորաններից երկրի վարչապետի նստավայրի համար կերակրի պատվերների վրա: Խոսքը վերաբերում Է 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակաշրջանում թույլ տրված խախտումներին: Վարչապետի տիկինն ինքը ավելի վաղ մերժել Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
Այս գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրված նաև վարչապետի դիվանատան գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Էզրա Սայդովին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: