Այդ օրն առաջին անգամ այնքան շատ էի խմել, որ շատ ուժեղ վատացա. Արտյոմ Մարկոսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Այդ օրն առաջին անգամ այնքան շատ էի խմել, որ շատ ուժեղ վատացա. Արտյոմ Մարկոսյան. life.panorama.am

Դերասան, հումորիստ և հաղորդավար Արտյոմ Մարկոսյանն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը և այդ առիթով Life.panorama.am-ն առաջարկել է նրան պատասխանել մեր բլից հարցերին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարրժան տարեդարձը:

– Ամենահիշարժանը 16-ամյակս է: Մեծ ծնունդ էինք նշում, և այդ օրն առաջին անգամ այնքան շատ էի խմել, որ շատ ուժեղ վատացա, գնացի, պառկեցի ու քնեցի իսկ հյուրերն առանց ինձ նշեցինք ծնունդս:

– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– Ինձ համար յուրաքանչյուր տարիք և անգամ յուրաքանչյուր օր կարող է ճակատագրական լինել:

– Պահ, որ կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Երեխաներիս ծնունդը: Նրանց լույս աշխարհ գալն իսկապես կյանքս լուսավոր դարձրեց:

– Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Ես այնպիսի մարդ չեմ, որ խոսեմ առավելություններիս մասին: Շատ դրական ու լավ կողմեր ունեմ, որոնց չեմ ցանկանա հատիկ-հատիկ անդրադառնալ:

– Ազնվորեն խոսել թերությունների մասին՝ ևս առավելություն է: Ո՞րն է Ձեր ամենամեծթերությունը:

– Թերություններս ևս շատ են, որոնց մասին ևս խոսել պետք չէ: Միայն կարող եմ ասել, որ շատ եմ ծխում, դա կենցաղային իմաստով իմ ամենամեծ թերությունն է, որը բավականին լավ եմ գիտակցում:

– Տարիքը, որևէ կերպ կարո՞ղ է խոչընդոտել:

– Երբեք և ոչ մի դեպքում:

– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:

– Միայն և միշտ դեպի պայծառ ապագա:

life.panorama.am