Դերասան Ալեքսանդր Բաբասյանը կնոջ՝ Լիլիթի և որդու՝ Ալեքսանդրի հետ Փարիզում էր, որտեղ անմոռանալի օրեր են անցկացրել, իսկ մանրամասներով ու լուսանկարներով կիսվել են Tert.am Life-ի հետ։ Դերասանի խոսքով` շատ է սիրում ճամփորդել. տարին սկսել է Շվեդիայում, օրերս Փարիզում էր, իսկ օգոստոսին` իր և որդու տարեդարձի առթիվ կմեկնեն Իտալիա կամ Իսպանիա։
Փարիզյան հանգիստն Ալեքսանդրին շատ է տպավորել։ Նա առաջին անգամ էր սիրո քաղաքում։ «Այն տպավորություններն ու էմոցիաները, որ ստացա Փարիզից, հազվադեպ քաղաքներ կարող են տալ։ Ճարտարագիտական տեսանկյունից այն առաջատարն է ամբողջ աշխարհում։ Եթե հասկանում ես այն, ինչ տեսնում ես Փարիզում, հասկանում ես` ինչ է իրենից ներկայացնում կառույցը, ովքեր են ստեղծել, ինչպես են պահպանել այդ ամենը, ինքդ քո մեջ մի կարգ ավելացնում ես։ Դու պարզապես գեղեցիկ կառույցի չես նայում, այդ ամենը տեսնելը գերբնական հաճույք է»,– ասաց նա։
«Ես պատրաստ եմ ամեն անգամ անցնել այդ բարդությունների միջով, երիտասարդական հանգիստ չկազմակերպել, որպեսզի որդիս կողքիս լինի։ Առանց իմ Ալեքսանդրի էլ ոչ մի տեղ չեմ գնա։ Ես ու Լիլիթը մի անգամ երկուսով մեկնել էինք Դուբայ, դա մեծ սթրես էր ինձ համար։ Ամեն անգամ մի լավ բան անելիս, համեղ ուտեստ փորձելիս մտածում էի` ինչու որդիս մեզ հետ չէ, վիճում էի Լիլիթի հետ, թե ինչու Ալեքսանդրիկին չբերեցինք։ Այլևս չեմ կրկնի այդ սխալը»,– ընդգծեց դերասանը։
«Ցանկացած լավ հանգստի համար պետք է գումար ծախսես։ Փարիզի պես քաղաքում պետք է տեսնես պատմական վայրերը, օրինակ, Վերսալի թագավորական պալատ 2 անգամ գնացի, քանի որ տեսնելու շատ բան կար, պետք է համտեսես տեղի խոհանոցը։ Դրանք բավականին թանկ հաճույք են, էլ չեմ ասում, որ գնային առումով Փարիզի նման թանկ քաղաք իմ շրջագայությունների ընթացքում չէի տեսել։ Միևնույն ժամանակ, լավ հանգիստ ունենալու համար միայն գումար ծախսելը բավարար չէ, պետք է կարողանաս գեղեցիկ, համեղ, լավ հանգիստ կազմակերպել։ Պետք է օպտիմալ օգտագործես ժամանակդ ու գումարդ»,– եզրափակեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am