Այս տխրահռչակ անձը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատում. Ռուբեն Մեհրաբյան
Advertisement 1000 x 90

Այս տխրահռչակ անձը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատում. Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հրապարակումը.

Առաքել Մովսիսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց անմիջապես հետո: Այս տխրահռչակ անձը մշտապես եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատում. 90-ականների վերջերին քաղաքական շրջանակներում լուրեր էին պտտվում, որ նա է համակարգում ղարաբաղյան կլանի քիլլերների գործողությունները: Առաքել Մովսիսյանի անվան հետ են կապվում ՊՆ և ՆԳ նախկին փոխնախարարներ Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի սպանությունները:
Վազգեն Սարգսյանի վարչապետության շրջանում Շմայսն անգամ կալանավորվեց, սակայն հայտնի իրադարձությունների բերումով ազատ արձակվեց:
Մովսիսյանների ընտանիքը թաթախված է հանցագործությունների մեջ. Շմայսի եղբայրը` պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց, երբ ամրապնդվեցին Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: Ավելի ուշ Մուշեղ Մովսիսյանը դարձավ խորհրդավոր ավտովթարի զոհ: