Փրկարարներն օձին հեռացրել են ավտոմեքենայի վրայից
Advertisement 1000 x 90

Փրկարարներն օձին հեռացրել են ավտոմեքենայի վրայից

Հունիսի 21-ին, ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 16:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 4-րդ փողոցի թիվ 11 տան բակում կայանած ավտոմեքենայի վրա նկատվում է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Կ. Գ.-ին պատկանող «ISUZU» մակնիշի ավտոմեքենայի տակից՝ խլացուցիչի վրայից, հայտնաբերել են սահնօձ (մոտ 90սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 10:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին այգեզանգվածի, 11-րդ թաղամասի թիվ 27 հասցեում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 09:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 09:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Տերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: