Սեռական օրգանների հատվածում թաքցրած բջջայինները փորձել են փոխանցել դատապարտյալին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեռական օրգանների հատվածում թաքցրած բջջայինները փորձել են փոխանցել դատապարտյալին

Հունիսի 20-ին, ժամը 2։30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին  կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին: Խուզարկությամբ նրանցից յուրաքանչյուրի ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ:

Նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում եղել են «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ:

shantnews.am