Տուշոնկան բանակին կրկնակի թանկ է մատակարարվել. ստուգել ՊՆ-ի անցած տարիների բոլոր գնումները. armtimes.com
Advertisement 1000 x 90

Տուշոնկան բանակին կրկնակի թանկ է մատակարարվել. ստուգել ՊՆ-ի անցած տարիների բոլոր գնումները. armtimes.com

Մանվել Գրիգորյանի կալվածքներում հայտնաբերված շոգեխաշված մսի պահածոները՝ «տուշոնկաները», ինքն իրենով արդեն իսկ անսպասելի բացահայտում էր: Բայց այդ բացահայտումը իր հերթին ավելի մեծ, ավելի սահմռկեցուցիչ եւ ավելի հեռուն գնացող բացահայտման նյութ է տալիս: Խոսքը մեր երկրի պաշտպանությանն ուղղվող ֆինանսական միջոցների արդյունավետությանն է վերաբերում:

Հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականի մեր գործընկերները երեկ հրապարակեցին «Զինվորի բաժին» գրառումներով շոգեխաշած մսի պահածոների մատակարարման վերաբերյալ պաշտոնական տվյալներ: Ըստ այդմ, 2015-2017 թթ. ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ըստ կնքված մի քանի պայմանագրերի, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից ձեռք է բերել 324 հազար հատ 525 գրամանոց «տուշոնկա», որի արժեքը կազմել է 735 միլիոն դրամ: Այսպիսով՝ 525 գրամանոց մեկ «տուշոնկայի» գինը կազմել է միջինը մոտ 2270 դրամ: Երեկ մենք շրջայց կատարեցինք Երեւանի մի քանի մեծ ու փոքր խանութներ, պարզելու, թե որքան արժեն նույն քաշով «տուշոնկաները»: Շրջայցի արդյունքները ներկայացված են նկարներում: 525 գրամանոց «տուշոնկայի գինը 1250 դրամից չի անցնում: Այսինքն, մեր խանութներում ազատ վաճառվող այդ ապրանքը ավելի քան 1000 դրամով էժան է, քան բանակին մատակարարվող նույն ապրանքը:

Այսինքն, ՊՆ-ն շուկայականից առնվազն 40 տոկոս թանկ գին է վճարել տվյալ ապրանքի համար: Բայց սա՝ առնվազն: Իրականում պատկերն ավելի սարսափելի է: Խնդիրն այն է, որ ՊՆ-ին մատակարարվող «տուշոնկաների» իրական արժեքը շատ ավելի ցածր է: Նախ, խանութում վաճառվող «տուշոնկայի» գնի մեջ ներառված են բազմաթիվ ծախսեր, որոնցից զերծ է ՊՆ-ին մատակարարվող նույն ապրանքը: Խանութի «տուշոնկայի» գնի մեջ ներառվում է մարկետինգը, դիստրիբյուցիան, խանութի վրադիրը եւ այլն: ՊՆ-ին մատակարարվող «տուշոնկայի» մեջ նման ծախսեր չկան՝ արտադրեցիր, լցրեցիր բեռնատարը, տարար դատարկեցիր, ու վերջ: Այս դեպքում գինը կնվազի եւս 20-25 տոկոսով եւ կկազմի ամենաշատը 1000 դրամ՝ 1 պահածոն:

Ամբողջությամբ՝ armtimes.com