Իլոն Մասքի Tesla ընկերությունը մասնակիորեն կդադարեցնի արևային պանելների արտադրության և տեղակայման գործարարությունը: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթեր, ինչպես նաև իրադրությանը ծանոթ աղբյուրներ:
Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրամոբիլներ արտադրողն ԱՄՆ-ի ինը նահանգներում կփակի իր ստորաբաժանումների ավելի քան մեկ տասնյակ մասնաճյուղեր, որոնք մասնագիտացած են արեգակնային էներգիայի պանելների բնագավառում: Այժմ SolarCity-ն՝ Tesla-ի դուստր ընկերությունը, շուրջ 60 մասնաճյուղ ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ում տեղի կունենան զանգվածային արձակումներ՝ ծախսերը կրճատելու, բայց ըստ որում շահութաբերությունը պահպանելու նպատակով: Reuters-ի տվյալներով՝ այս որոշումը վերաբերել է այդ թվում նաև SolarCity-ին, որը Tesla-ն ձեռք է բերել 2016 թվականին 2,6 մլրդ դոլարով: