«Սասնա ծռեր» զինված խմբի՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործով նիստում այսօր ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք՝ նրանք երաշխավորագիր են ստորագրել և գումար վճարել առ այն, որ ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը, Գևորգ Իրիցյանը և Վարդան Գերավետյանը կալանքից ազատվելու դեպքում պատշաճ կերպով ներկայանալու են դատաքննությանը:
Դատավորը պատգամավորներին բացատրեց, որ ամբաստանյալները ծանր հանցագործությունների կատարման համար են մեղադրվում, Զոհրաբյանն ու Բագրատյանն էլ հաստատեցին երաշխավորագիրը: Դատարանն այն ընդունեց ի գիտություն և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու նշյալ ամբաստանյալներին կալանքից ազատելու հարցը:
Ամբողջությամբ՝ aravot.am