Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են 06-ն ու Lada-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47.5 կմ հատվածում ճակատ- ճակատի բախվել են Lada մակնիշի 35 MZ 706 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 77 PT 766 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փարկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստսնի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակ Մինասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com