Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել մոտ 177 միլիոն դրամ: Գումարն ուղղվելու է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանն աջակցելու նպատակով:
Կառավարության պահուստային ֆոնդից այս գումարը որպես դրամաշնորհ տրամադրվելու է ԱԻՆ-ի ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: