Հումոր՝ միայն կանանց տիրությում ու կանանց աչքերով՝ «Lady comedy»-ն օրերս ներկայացեց իր առաջնախաղը: Սա իր տեսակով առաջինն է Հայաստանում, երբ բեմում կատակում են միայն կանայք: Life.panorama.am-ը «Lady comedy»-ի պրեմիերայի և առաջիկա ծրագրերի մասին խոսել է հիմնադիր ղեկավար Լիանա Վարդանյանի հետ, ով նաև խաղում է մնացյալ դերասանուհիների հետ:
«Սա կանանց անկյուն է, որտեղ կատակում են միայն կանաք»,- նշեց Լիանան ու շարունակեց.
«Մեր առաջնախաղն արդեն իրականություն է և ուրախ ենք, որ արձագանքները մեր սպասելիքները գերազանցեցին: Այս ձևաչափը Հայաստանի համար առաջինն է և այդ իմաստով մեծ պատասխանատվություն ունեինք, ուրախ ենք, որ բավականին լավ ընդունվեցինք և ապացուցեցինք, որ կարծրատիպը, թե կանայք լավ հումոր չեն կարողանում անել, արդեն կոտրված է: Ի դեպ, որքան էլ մենք ուզում էինք ապացուցել, որ կանայք կարող են կատակել, միևնույն է, մարդկանց այդ նախատրամադրվածությունից շատ էինք վախենում, բայց մեր հյուրերի շարքում էին նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը, «Что? Где? Когда?»-ի գիտակները, ովքեր վստահեցրին, որ այո, կանայք կարող են կատակել: Ի վերջո, հումորը սեռ չունի»:
Բեմում կանայք անդրադառնում են ոչ միայն կենցաղային, այլև ամենատաբեր թեմաների՝ կանանց անկյունից, նաև իմպրովիզներ են անում:
«Մենք ներկայացնում ենք կանացի տրամաբանությունը: Ի դեպ՝ անդրադարձանք նաև հեղափոխությանը, պատկեացրինք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանն ունենար առաջին կին վարչապետը, ինչ կլիներ, եթե Հայաստանում մայրիշխանություն լիներ, ինչպիսին կլինեին հետևանքները, եթե բոլոր մասնագիտություններում միայն կանայք լինեին: Մենք ունենք նաև իմպրովիզային հատված, երբ հանդիսատեսը մեզ խնդիր է տալիս և մենք այդ պահին ներկայացնում ենք նրանց առաջարկած իրավիճակները: Մենք պատրաստ ենք հանդիսատեսի տված յուրաքանչյուր խնդիր իրականացնել»,- ավելացրեց նա:
Ամբողջությամբ՝ life.panorama.am