Յուրաքանչյուր ղեկավարից է կախված կառույցի առողջությունը
Advertisement 1000 x 90

Յուրաքանչյուր ղեկավարից է կախված կառույցի առողջությունը

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի այս խոսքերը շատ կարևոր են. «Կրթությունն այն բնագավառն է, որը հոգատար ու աչալուրջ վերաբերմունքի կարիք ունի: Դուք որպես տնօրեններ, պետք է իմանաք, որ սերունդներ դաստիարակող եք, եթե եղել են տարբեր բացթողումներ, ապա մենք պետք է դրանք շտկենք շատ արագ: Եթե դժվարությունների առջև կկանգնեք` իմ դռները բաց են բոլորիդ առջև, ես աշխատելու եմ բաց, ձեր հոգսերը կիսելու պատրաստ եմ միշտ, բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, բայց մեկ անգամ, չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր ղեկավարից է կախված կառույցի առողջությունը»»: