Վաղվա լուրեր. Վահան Ասատրյան
Advertisement 1000 x 90

Վաղվա լուրեր. Վահան Ասատրյան

Վահան Ասատրյանի հրապարակումը.

«Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հեղինակ մեծանուն գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը, որի ստեղծագործության հիման վրա «HBO» հեռուստաալիքի պատվերով ստեղծվել է «Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը, հայտարարություն է տարածել…

«Հետևելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը հաջորդած զարգացումներին, հորդորում եմ հեռուստասերիալի հերոսներից մեկին՝ «Hodor»-ին հայերեն թարգմանության մեջ անվանել «Հորդոր». հիմնվելով հեռուստասերիալի վեցերորդ սեզոնի հինգերորդ էպիզոդի այն դրվագի տրամաբանության վրա, երբ Միրան, Բրանին փախցնելով, Հոդորին հորդորում է պինդ պահել փակ դուռը գոչելով «Hold the door…»,- ասված է Ջ. Մարտինի հաղորդագրության մեջ…