Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է. Սուրեն Սարգսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.

Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Ընդհանրապես Արամի հետ շատ ենք խոսել ամերիկյան զենքի վաճառքի իրավական արգելքների մասին: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Էլ չեմ ասում 907-րդ բանաձևը:

Կից ներկայացնում եմ նամակը` նաև իրավական բոլոր հիմնավորումներով:

Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, հայ դատի գրասենյակը արդեն մտավ թեմայի մեջ: Նույնիսկ, եթե սա իմ ու հայ դատի գրասենյակի կռիվնա, մենք կանենք: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա:



Նման նյութեր