Անի Զախարյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Թերևս միայն ես էի, որ չանդրադարձա Մանվելին, սակայն քանի որ շատերը պահանջում են արտահայտել նաև իմ կարծիքը, հարգելով այդ մարդկանց պահանջը մի քանի խոսքով անդրադառնամ:
Հարգելիներս, քաղաքականություն մուտք գործելու պահին ես հեղափոխական պայքարի ձեռագիր եմ ունեցել, քանզի պետության դեմք, ուղեղ հանդիսացող պետական մարմինը՝ ԱԺ-ը լցված է եղել մանվելի նման տգետներով և հանցագործներով և մինչ օրս շարունակում է մնալ այդպիսին:
Ես պայքարել եմ, ոչ թե Մանվելների նման ճ կլասի դեմ, այլ հանուն իմ պետության բարձր չափանիշների ամրագրման, որտեղ նմանները տեղ պիտի չունենային: Ուստի, կներեք, Մանվելն ո՞վ է, որ Անի Զախարյանն էլ իրեն անդրադառնա: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն անգամ ամեն մի ճ կլասի հանցագործի անդրադառնամ: Նրանով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները»:
Թերևս միայն ես էի, որ չանդրադարձա Մանվելին, սակայն քանի որ շատերը պահանջում են արտահայտել նաև իմ կարծիքը, հարգելով այդ…
Gepostet von Ani Zakharyan am Samstag, 23. Juni 2018