Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հերքում է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը: Այս մասին փոխանցեցին ԱԱԾ լրատվական կենտրոնից:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը 2008 թվականից սկսած բարեգործություն է կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում:
Ջեմբերջյանի տանը խուզարկության մասին լուրերը տարածվել էին հունիսի 23-ին լրատվամիջոցների կողմից: