
Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում տեղադրել է լուսանկարներ, տեսանյութեր և անգամ ակնարկ՝ ֆեմինիզմի մասին:
35-ամյա հայուհին Snapchat–ում ներկայացել է նոր կերպարով։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է երկար մազերով կեղծամով:
«Մազերս մի գիշերում աճել են»,– կատակել է Քիմը:
Իսկ դրանից առաջ Քիմ Քարդաշյանի երեքամյա դուստրը հագել էր մոր՝ 1.700 դոլար արժողությամբ Balenciaga երկարաճիտ կոշիկները:
«Չէի կարծում, որ այս պահն այսքան շուտ կգա։ Դուստրս գողանում է իմ կոշիկները։ Դե գոնե նա լավ ճաշակ ունի»,– մակագրել է հայուհին լուսանկարը և տեղադրել այն Balenciaga հեշթեգով: