Առավոտյան երբևէ ունեցե՞լ եք զգացողություն, որ արթնացել եք հյուծված և ցանկացել եք կրկին քնել: Այս զգացողությունը ցույց է տալիս, որ օրգանիզմն էներգիայի պակաս ունի:
Հավանաբար, շատերը կարծում են, որ այս խնդիրը կարելի է լուծել թեյի կամ սուրճի միջոցով: Այնուամենայնիվ, դրանց ազդեցությունը ժամանակավոր է: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է բնական այլընտրանք գտնել: healthyfoodhouse կայքը ներկայացնում է 3 բաղադրիչներից կազմված ըմպելիքներ, որոնք էներգիա կհաղորդեն ձեզ և կսնուցեն ձեր օրգանիզմը:
Նյութափոխանակությունը խթանող ըմպելիք
Բաղադրություն
- 44մլ խնձորի քացախ
- Մի պտղունց կայենյան պղպեղ
- 44մլ կիտրոնի հյութ
Կայենյան պղպեղը բարձրացնում է նյութափոխանակության գործընթացը: Այդպես կանխարգելում եք ավելորդ քաշի կուտակումները: Խնձորի քացախն ու կիտրոնը հայտնի են իրենց սննդարար հատկանիշներով:
Մարսողությունը խթանող միջոց
Առավոտյան էներգիա ունենալու համար կարևոր է սննդարար տարրերի ճիշտ յուրացումը: Մարսողական խնդիրները կարող են նվազեցնել էներգիան, ինչպես նաև շատ այլ առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Բաղադրություն
- 44մլ խնձորի քացախ
- 44մլ կիտրոնի հյութ
- Մի պտղունց աղացած կոճապղպեղ
Կիտրոնի հյութը լավացնում է նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին՝ խթանում է մարսողությունը: Առողջարար սմուզին խթանում է մարսողությունն ու էներգիա է հաղորդում ամբողջ օրվա համար: Եթե ըմպելիքը խիտ է ստացվել, կարող եք այն բացել ջրով:
Ավելին, հիշեք, որ չափազանց կարևոր է նաև ճիշտ և առողջ նախաճաշը, քանի որ սա ամենակարևոր սնունդն է, որն օրգանիզմը ստանում է 8 ժամ քաղցած մնալուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը