SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 22-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնականի բաժին է դիմել Երևան քաղաքի Կողբացու փողոցի բնակիչ, 42-ամյա Կալիս Ադամյանը և հայտնել, որ գիշերը իր շենքի բակում անհայտ անձը կամ անձինք գողացել են կայանված վիճակում գտնվող, իրեն պատկանող Mercedes մակնիշի 322 GG 01 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, իսկ Կ. Ադամյանն էլ աշխատում է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: