Ցուլերը տանել չեն կարողանում ոչ մի ժամանակավոր բան: Նրանք փնտրում են զուգընկերոջ, ում հետ կարող են լինել ամբողջ կյանքում: Ուշ-ուշ են փոխում մեքենան, հեռախոսը, սակայն պատրաստ են դրանց համար լուրջ գումար վճարել: Ժամանակավոր հարաբերությունները կենդանակերպի այս նշանի համար կարող են ընդունելի լինել միայն այն դեպքում, երբ արդեն սիրում են որևէ մեկին: Նրանք կարող են դավաճանել, ինչի մասին դուք երբեք չեք իմանա:
Ցուլերի փիլիսոփայությունը երբեմն կարող է նույնիսկ նյարդայնացնել: Նրանց համար կարևորը տունն է, որտեղ նրանց հարմարավետություն է հարկավոր: Ցուլերին հեշտ է գայթակղել հարմարություններով և բարձր տեխնոլոգիաներով:
Ցուլերն արտիստիկ են, կարողանում են ուրախացնել: Կարող են օգնել բարձրացնել տրամադրությունը:
Համբերությունը Ցուլերի ուժն է: Նրանք պատրաստ են անվերջ սպասել, մինչև հարմար պահը վրա հասնի: Այդ պատճառով էլ նրանք հաջողակ են սիրո հարցում, միշտ հասնում են ուզածին:
Արժանի են վստահության: Ցուլերը հուսախաբ չեն անի ձեզ: Միշտ կարող եք վստահել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Նրանք չեն սիրում ստել՝ չնայած կարողանում են անել դա:
Խանդոտ են: Ցուլերը սիրելի մարդկանց խանդում են նույնիսկ իրերի հանդեպ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են նույնիսկ իմանալ՝ ինչ է մտածում սիրելին, ամբողջությամբ վերահսկել նրան: Ցուլերը պաշտում են, երբ ենթարկվում են իրենց, բայց նրանց հատուկ չէ Աստծո «բարդույթը». մի վախեցեք լսել նրա խորհուրդները:
Ցուլերն առաջին հայացքից այնքան համարձակ են, որ սկսում եք հավատալ նրա քաջությանը, բայց իրականում նրանք վախենում են: Միայն թե Ցուլերը կարողանում են թաքցնել վախերը, դրանք երբեմն համարձակության վերածում: Թե ինչպես է դա նրանց հաջողվում, գիտեն միայն իրենք:
Ցուլերը երբեք չեն մոռանա լավությունը: Ցուլերը կարող են մոռանալ, թե երբ է ձեր ծննդյան օրը, բայց չեն կարող մոռանալ լավությունը:
Ոչինչ չի կարող հանգստացնել Ցուլերին նյարդային լարվածության վիճակում: Ցուլերին երբեք նյարդային պոռթկման մի հասցրեք: Ձեր կյանքը կվերածվի դժոխքի, եթե որևէ վատ բան անեք: Հիաշաչար Ցուլերը վրեժխնդիր կլինեն հարմար պահի:
Ցուլերի 90 տոկոսը ձեզ հետ չի շփվի, հարաբերություններ չի կառուցի, եթե ոճային չեք հագնվում, եթե հայացքները չեն համընկնում: Նրանք նկատում են ցանկացած մանրուք, որոնք կարող են խանգարել ընկերությանը:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը